ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Philadelphia Inquirer-ին տված հարցազրույցում համաձայնել է Պուտինի հետ բանակցությունների հնարավորությանը։ Նախկինում նա բազմիցս խոսել է նման բանակցությունների անհնարինության մասին, ինչը նույնիսկ օրենքով ամրագրված էր ՈՒկրաինայում։ Ըստ Զելենսկու՝ խնդիր է դրված կանխել ՈՒկրաինայի և ուկրաինական ամեն ինչի լիակատար ոչնչացումը և ապահովել ուկրաինացիների ներկա ու ապագա սերունդների անվտանգությունը։               
 

Ըղձյալ այգաբացի երգիչը

Ըղձյալ այգաբացի երգիչը
13.03.2024 | 14:00

1937-ին Խաչիկ Դաշտենցը Մոսկվայի օտար լեզուների ինստիտուտի ուսանող էր, երբ սոսկումով լսեց սիրելի ուսուցչի՝ իր իսկ բնորոշմամբ՝ «ըղձյալ այգաբացի երգչի» մահվան բոթը: Չարենցի կորստով աշխարհը կարծես դատարկվում է. խոժոռ ներկան ավելի է պատվում մռայլով, իսկ գալիքը անհուսորեն անորոշ էր... Փակվելով մոսկովյան հանրակացարանի իր սենյակում՝ Դաշտենցն իրեն այնքան հարազատ «Տաղարանի» հանգույն դառնորեն ողբում է Չարենցի մահը.

Տանը մնամ այս իրիկուն,

Դուրս չգնամ այս իրիկուն,

Հուշերիս հետ, գիշերիս հետ

Մենակ լինեմ այս իրիկուն,

Մեծ Չարենցին հիշեմ ու լամ,

Ու հեկեկամ այս իրիկուն:

Երկու տարի անց, նույն Մոսկվայում, նա գրում էր.

ՉԱՐԵՆՑԻՆ

Քեզ սիրեցի, և իմ սերը դարձավ մորմոք,

Եվ իմ սերը դարձավ վախ,

Իմ սրտում կար մի երկնային երգի որոտ,

Բայց դարձա լուռ, գլխակախ։

Հավատում եմ, հավատում, որ կգա մեծ

Քո հարության օրն արդար,

Եվ դու նորից հաղթանակով կհառնես,

Եվ ոսոխդ կընկնի վար։

Որքա՜ն մարդիկ պիտի փութան ամբիոններ՝

Առաջինը հուզվելով,

Եվ անիծյալ իրենց անցյալը օծեն

Հիշատակիդ լույսերով։

Բայց մենք կգանք դահլիճներով խուռներամ

Ու քայլերով անվհատ,

Եվ քո բոլոր դահիճներին ոճրագործ

Պիտի զարկենք պատեպատ։

Եթե նույնիսկ ես չհասնեմ այդ օրվան,

Եթե մնամ կես ճամփին,

Վաղվա փառքիդ շքամուտքով ներս կգամ,

Աշակերտի պես անբիծ։

Այս բանաստեղծությունը պայծառատես մարգարեություն էր՝ արված 1939 թվականին, երբ Չարենցի անունը տալն անգամ հղի էր կանխատեսելի վտանգներով: Իսկ տասնամյակներ անց՝ 1967-ին, երբ ժողովուրդը մեծ շուքով տոնում էր իր գիրկը վերադարձած պոետի ծննդյան 70-ամյակը, Դաշտենցն այս նույն խոհերը որպես հուշ հանձնում է թղթին, այս անգամ, սակայն, իրեն հատուկ ասպետական վեհանձնությամբ խնայելով Չարենցի (նաև իր) կյանքը թունավորողներին, որոնք, իրարից առաջ ընկնելով, Չարենցի հոբելյան էին նշում ու հուշեր գրում նրա մասին.

«Չարենցը ստեղծեց իր դպրոցը, և գրեթե ժամանակի բոլոր բանաստեղծները, ուղղակի կամ անուղղակի, ընկան նրա տիրական ազդեցության տակ: Եվ, քիչ բացառությամբ, նրա շուրջը բանաստեղծների և քննադատների մեծ մասը ապագայում թերևս հիշվեն ոչ թե առավելապես իրենց թողած գրական վաստակով, այլ այդ մեծատառով գրվող բանաստեղծի առնչությամբ, այն հաճելի և երբեմն տհաճ անակնկալներով, որ նրանք ունեցել են նրա հետ առօրյա կյանքում, և որոնք այսօր արդեն սկսել են առնել հուշերի կերպարանք»:

Կարո Վարդանյան

Դիտվել է՝ 1018

Մեկնաբանություններ